Փոխել լեզուն english գլխավոր   |   կայքի քարտեզ   |   կապ
 Երեւանում 
15:10
07.09.2010
Նկարներ
Բաժանորդագրություն
Ձեր էլ. փոստի հասցեն այստեղ՝


Ով ենք մենք

ԱԱՊԲ Ծրագիրն իրականացվում է Էմերջինգ Մարքեթս Գրուպ, Լտդ. (ԷՄԳ) (Emerging Markets Group Ltd.) միջազգային անկախ խորհրդատվական ընկերության կողմից, որը տվյալ ծրագրի գծով Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հիմնական կապալառուն է:

ԷՄԳ-ն տարիների փորձ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մասնավոր եւ պետական հատվածների բարեփոխումները, մարդկային ներուժի զարգացումը, գյուղատնտեսության եւ գյուղական վայրերի զարգացումը, ինչպես նաեւ առողջապահական համակարգերի բարելավումն ու հզորացումը: Ընկերությունը մի շարք արդյունավետ ծրագրեր է իրականացրել նաեւ Հայաստանում, մասնավորապես, առողջապահության ոլորտում:

ԱԱՊԲ Ծրագրի շրջանակներում ԷՄԳ համագործակցում է թվով երեք գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք Ծրագրում ներդնում են իրենց մասնագիտացման բնագավառի գիտելիքներն ու հմտությունները.

IntraHealth International-ը 2003թ.-ին ստեղծված շահույթ չհետապնդող անկախ կազմակերպություն է, որի առաքելությունն է ամբողջ աշխարհով մեկ բարելավել առողջապահական ծառայությունների որակը եւ մատչելիությունը կարիքավոր բնակչության համար: Ունենալով առողջապահական ծառայություններ մատուցողների հետ համագործակցության փորձ` IntraHealth-ը ԱԱՊԲ Ծրագրին աջակցում է ընտանեկան բժշկության զարգացման եւ բուժօգնության որակի բարելավման գործում:
Overseas Strategic Consulting, Ltd. (OSC) ընկերությունը մասնագիտանում է ռազմավարական հաղորդակցման մեջ` աջակցելով տարբեր ոլորտներում, այդ թվում առողջության պահպանման ոլորտում իրականացվող բարեփոխումներին: ԱԱՊԲ Ծրագրի շրջանակներում OSC ընկերությունն առաջնորդում է Հանրային կրթության բաղադրիչը, որի շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, հանրության իրազեկվածության բարելավմանն ու համայնքային ներգրավմանն ուղղված լայնածավալ արշավների իրականացում:
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտության եւ զարգացման կենտրոնը ստեղծվել է 1995թ.-ին հանրային առողջության ոլորտում բազմակողմանի հետազոտություններ իրականացնելու եւ զարգացման ծառայություններ մատուցելու նպատակով: Կենտրոնն իրականացնում է ԱԱՊԲ Ծրագրի մոնիթորինգի եւ գնահատման գործառույթը:


Հարցում
Դուք արդեն գրանցվե՞լ եք ԱԱՊ Ձեր ընտրած բժշկի մոտ
Այո, արդեն ընտրել եմ իմ բժշկին եւ գրանցվել եմ
Ոչ, դեռ չեմ կատարել ընտրությունը
Ոչ, բայց գրանցվելու եմ մոտակա ժամանակներս
Ոչ, եւ չեմ էլ գրանցվելու
Ինչու՞ պիտի գրանցվեմ
 
  
  DISCLAIMER: The author's views expressed in this website do not necessarily reflect the views of the United States
  Agency for International Development or the United States Government.
Copyright © 2006 PHCR. All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.