Փոխել լեզուն english գլխավոր   |   կայքի քարտեզ   |   կապ
 Երեւանում 
15:45
07.09.2010
Նկարներ
Բաժանորդագրություն
Ձեր էլ. փոստի հասցեն այստեղ՝


Բնակչության գրանցում

Հիվանդի հայեցողությամբ ԱԱՊ բժշկի ընտրություն ենթադրող բնակչության գրանցման (ԲԳ) համակարգի ներդրումը Հայաստանում ԱԱՊ բարեփոխումների անկյունաքարերից մեկն է: ԲԳ համակարգը փոխարինելու է գալիս ԱԱՊ ծառայությունների մատուցման ներկայումս գործող տեղամասա-տարածքային կցման սկզբունքին եւ կոչված է աշխուժացնելու ԱԱՊ ծառայություններ մատուցողների միջեւ մրցակցությունը եւ խրախուսելու դեպի հաճախորդն ուղղված բուժսպասարկման մեթոդների ներդրումը` ապահովելով բուժօգնության որակի բարելավում:

Այս բաղադրիչի շրջանակներում Ծրագիրն իրականացրել եւ իրականացնում է հետեւյալը.

    •   ՀՀ Առողջապահության նախարարությանն աջակցում ԲԳ ռազմավարության եւ կարգավորող փաստաթղթերի մշակման գործում.

    •   իրականացնում ԲԳ տեղեկատվական համակարգի եւ տվյալների բազայի մշակումն ու ներդրումը, կատարում բուժհաստատությունների պահանջների գնահատում, ինչպես նաեւ իրականացնում ԲԳ համակարգի սպասարկման համար անհրաժեշտ սարքավորման գնումն ու տեղադրումը.

    •   աշխատում է ԲԳ համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Կարգավորման դաշտի ձեւավորում

30.03.2006թ.-ին ընդունվեց «ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի ընտրության եւ նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշումը, որն ուժի մեջ է մտել 01.01.2007թ.-ից: Հաշվի առնելով ամբողջ հանրապետությունով մեկ ԲԳ համակարգի ներդրման պլանները, Ծրագիրը լայնածավալ աջակցություն է ցուցաբերել համակարգի ներդրման շրջանում, որը ներառում էր ՀՀ Առողջապահության նախարարության համագործակցմամբ ՀՀ Կառավարության ԲԳ վերաբերյալ որոշումը գործառնական մակարդակով կիրառելու համար անհրաժեշտ կանոնակարգերի եւ հրահանգների մշակումը: Նշված փաստաթղթերով սահմանվել են գրանցման եւ հաշվետվական ձեւերը, տվյալների մուտքագրման, պահպանման, մաքրման եւ կրկնակի գրանցումների շտկման կարգը, տվյալների բացահայտման պայմաններն ու գաղտնիության պահանջները:

ԲԳ համակարգ եւ ԱԱՊ հաստատությունների արդիականացում

ԲԳ համակարգի հաջող ներդրման կարեւոր նախապայման է հիվանդների գրանցման եւ բուժհաստությունների գնահատման համար անհրաժեշտ ԲԳ ազգային համակարգի մշակումն ու ներդրումը: Համակարգն իր մեջ պարունակելու է տվյալներ ավելի քան 3 միլիոն բնակիչների եւ հազարավոր ԱԱՊ ծառայություններ մատուցողների մասին:

Ծրագիրը մշակելու եւ ներդնելու նպատակով ԱԱՊԲԾ-ն իրականացրել է Երեւանում եւ մարզերում գործող բուժհաստատությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում` միաժամանակ ավարտելով ծրագրային ապահովության տեխնիկական բնութագրերի ամփոփման գործընթացը: Այժմ արդեն ԲԳ ավտոմատացված համակարգի մշակման աշխատանքներն ավարտվել են եւ այն մոտական ժամանակներս կգործարկվի Հայաստանի բոլոչ ԱԱՊ հաստատություններում: Հիմք ընդունելով ԱԱՊ հաստատությունների պահանջների գնահատման արդյունքները` Ծրագիրը նաեւ ձեռք կբերի եւ բուժհաստատություններում կտեղադրի համակարգի աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումը, այդ թվում բարձր հզորության երեք սերվերներ Երեւանում եւ միջին հզորության 10 սերվերներ մարզերում, ինչպես նաեւ 200 համակարգիչներ եւ համակարգչային սարքավորումներ հանրապետության ողջ տարածքում գործող ԱԱՊ հաստատություններում:

ԲԳ համակարգի ներդրման հետ կապված բուժհաստատությունները կունենան տվյալների բազայի սպասարկման ու տվյալների մուտքագրման ունակություններին տիրապետող անձնակազմի պահանջարկ: Այն բավարարելու նպատակով Ծրագիրը ներկայումս մշակում է ԲԳ համակարգի սպասարկման եւ համակարգչային հմտություններին վերաբերող ուսումնական ծրագրեր ու նյութեր եւ կանցկացնի համապատասխան դասընթացներ պետական մարմինների աշխատակիցների, ԲԳ տարածաշրջնային համակարգողների եւ բուժհաստատությունների անձնակազմի համար:

ԲԳ վերաբերյալ հանրության իրազեկում

ԲԳ վերաբերյալ հանրության իրազեկման աշխատանքները ԲԳ ներդրման գործընթացի կարեւորագույն մասն են կազմում` հանրությանը տեղեկացնելով ԲԳ առավելությունների, կարգի եւ գործընթացին մասնակցելու իրավունք ունեցող բնակչության խմբերի մասին: Ծրագիրն հանրային կրթության արշավների շրջանակներում իրականացվում է ազգային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ԲԳ վերաբերյալ հաղորդումների պատրաստում եւ հեռարձակում, հիվանդների իրազեկման նյութերի տպագրում ե տարածում, ԶԼՄ ներկայացուցիչների համար դասընթացների եւ աշխատաժողովների կազմակերպում: Այս աշխատանքները սկսվել են 2006 թվականի կեսերից եւ կշարունակվեն 2007 թվականին:

Հարցում
Դուք արդեն գրանցվե՞լ եք ԱԱՊ Ձեր ընտրած բժշկի մոտ
Այո, արդեն ընտրել եմ իմ բժշկին եւ գրանցվել եմ
Ոչ, դեռ չեմ կատարել ընտրությունը
Ոչ, բայց գրանցվելու եմ մոտակա ժամանակներս
Ոչ, եւ չեմ էլ գրանցվելու
Ինչու՞ պիտի գրանցվեմ
 
  
  DISCLAIMER: The author's views expressed in this website do not necessarily reflect the views of the United States
  Agency for International Development or the United States Government.
Copyright © 2006 PHCR. All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.