Փոխել լեզուն english գլխավոր   |   կայքի քարտեզ   |   կապ
 Երեւանում 
15:08
07.09.2010
Նկարներ
Բաժանորդագրություն
Ձեր էլ. փոստի հասցեն այստեղ՝


Բուժօգնության որակ

Աշխատելով Հայաստանում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ` Ծրագիրը ձգտում է նաեւ ազգային մակարդակով առողջության ցուցանիշների բարելավմանը: Այս բնագավառում ակնկալվող հիմնական արդյունքներն են`

    •   Ապացուցողական բժշկության (ԱԲ) միջազգային ստանդարտների վրա հիմնված ԱԱՊ/ընտանեկան բժշկության ազգային կլինիկական ստանդարտների եւ ուղեցույցների (գործելակերպի հակիրճ նկարագրությունների)մշակումն ու ներդրումը

    •   ԱԱՊ ծառայություններ մատուցողների հավատարմագրման, լիցենզավորման եւ բուժօգնության որակի շարունակական մոնիթորինգի ընթացակարգերի սահմանումը:

Ծրագրի այս բաղադրիչը սերտորեն կապված է ԱԱՊ բարեփոխումների եւ ընտանեկան բժշկության զարգացման գործընթացների հետ եւ հիմնվում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի (ASTP) փորձի վրա: Ստացված արդյունքների գնահատումը կատարվելու է Ծրագրի Գնահատման խմբի կողմից` հաստատությունների ինքնագնահատման եւ հիվանդների բավարարվածության գնահատման գործիքների կիրառմամբ. Ծրագրի ավարտին կատարված գնահատման տվյալները կհամադրվեն Ծրագրի սկզբին հավաքագրված ելակետային տվյալների հետ:

ԱԱՊ ազգային կլինիկական ստանդարտներ եւ ուղեցույցներ

2002թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված Առողջապահության բարելավման եւ կառավարման որակի հայեցակարգը կոչված էր կարգավորելու Հայաստանում բուժօգնության որակի ապահովման դաշտը, սակայն հետեւողական կիրառում չգտավ: Մյուս կողմից, բուժհաստատությունների մակարդակով որակի ստանդարտների ներդրման նախաձեռնություններ եղել են նաեւ ՀՍԲԾ ու Համաշխարհային Բանկի կողմից, սակայն այստեղ կիրառված ցուցանիշների համակարգը դեռեւս պետք է լրամշակվի, համաձայնեցվի շահագրգիռ կողմերի հետ եւ հաստատվի պաշտոնական մակարդակով: Բուժօգնության որակի ապահովման առկա կանոնակարգերում բացթողումների հայտնաբերման եւ միջազգային մոտեցումների (այդ թվում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության բուժօգնության որակի դրույթների եւ Ա. Դոնաբեդյանի բուժօգնության որակի եռաչափ հայտնի մոդելի (կառուցվածք, գործընթաց, արդյունք) վրա հիմնված չափանիշների փաթեթի մշակման նպատակով ԱԱՊԲ Ծրագիրը ներկայումս համագործակցում է ՀՀ Առողջապահության նախարարության հետ:

Հաստատության մակարդակով բուժօգնության որակի բարելավման բնագավառում Ծրագրի խնդիրն է.

    •   Արդիականացնել եւ հզորացնել բուժհաստատությունների ենթակառուցվածքը (ԱԱՊ ոլորտի բարեփոխումների շրջանակներում)

    •   Ներդնել ընտանեկան բժշկության կլինիկական ուղեցույցներ

    •   Սահմանել կլինիկական տվյալների հավաքագրման, վերլուծության եւ մոնիթորինգի արդյունավետ համակարգ (ներառյալ գրանցման ձեւրն ու քարտերը)

    •   Խթանել հաստատություններում որակի բարելավման եւ պահպանման քաղաքականության մշակման ու իրագործման գործընթացը (որակի թիմերի ստեղծման եւ բուժհաստատությունների ղեկավարների համար որակին վերաբերող դասընթացների անցկացման միջոցով):

Անցկացվելու է նաեւ բուժօգնության որակի մակարդակին համապատասխան վարձատրության համակարգի ներդրման իրագործվելիության գնահատում` ողջ հանրապետության մասշտաբով:

Հայաստանի ԸԲ/ԱԱՊ բժիշկներին ոլորտում վերջին զարգացումների վերաբերյալ իրազեկ պահելու նպատակով Ծրագիրը կխթանի նրանց մասնակցությունը կլինիկական ուղեցույցների նորացման միջազգային գործընթացին ու կապահովի ԱԲ միջազգային ռեսուրսների մատչելիությունը` աջակցելով Cochrane համագործակցության մեջ հայաստանյան ԸԲ ներգրավմանը:

ԱԱՊ ծառայություններ մատուցողների հավատարմագրում, լիցենզավորում եւ մոնիթորինգ

ԱԱՊԲ Ծրագիրը ՀՀ Առողջապահության նախարարությանը կաջակցի բուժհաստատությունների հավատարմագրման եւ լիցենզավորման (կամ բժշկական պրակտիկայի արտոնագրման) մեխանիզմների կատարելագործման եւ ներդրման գործում: Ներկայումս բուժհաստատությունների լիցենզավորումը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, սակայն հաստատությունների լիցենզավորումն ուղղակիորեն կախված չէ որակի ստանդարտների պահպանումից, իսկ բժշկական պրակտիկայով զբաղվելու համար անձանց տրվող լիազորագրերն առհասարակ կարգավորման դաշտից դուրս են:

ԱԱՊ անձնակազմի համար բուժօգնության որակի բարձր մակարդակը պահպանելու խթանների ստեղծման նպատակով Ծրագիրը ՀՀ Կառավարությանը կօժանդի նաեւ ժամանակակից եւ թափանցիկ հաշվետվական համակարգի ներդրման գործում: Մասնագիտական գործունեության ստանդարտների բարձրացման գործընթացներում մշտապես կկարեւորվի նաեւ բժշկական ոլորտի հասարակական կազմակերպությունների դերը:


Հարցում
Դուք արդեն գրանցվե՞լ եք ԱԱՊ Ձեր ընտրած բժշկի մոտ
Այո, արդեն ընտրել եմ իմ բժշկին եւ գրանցվել եմ
Ոչ, դեռ չեմ կատարել ընտրությունը
Ոչ, բայց գրանցվելու եմ մոտակա ժամանակներս
Ոչ, եւ չեմ էլ գրանցվելու
Ինչու՞ պիտի գրանցվեմ
 
  
  DISCLAIMER: The author's views expressed in this website do not necessarily reflect the views of the United States
  Agency for International Development or the United States Government.
Copyright © 2006 PHCR. All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.