Փոխել լեզուն english գլխավոր   |   կայքի քարտեզ   |   կապ
 Երեւանում 
14:26
07.09.2010
Նկարներ
Բաժանորդագրություն
Ձեր էլ. փոստի հասցեն այստեղ՝


Առողջապահության ֆինանսավորում

Ծրագրի Առողջապահության ֆինանսավորման բաղադրիչի շրջանակներում իրականացվող միջոցառումները նպատակ են հետապնդում բարձրացնել ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը ազգային եւ բուժհաստատությունների մակարդակով: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ Առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ), Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ), ինչպես նաեւ առողջապահության մարզային մարմինների եւ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցողների հետ: Այս բաղադրիչի շրջանակներում ակնկալվում են հետեւյալ արդյունքները.

• Ազգային բյուջեի մշակման գործընթացի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում եւ տարածում դեպի բուժհաստատությունների մակարդակ.

Առողջապահության ազգային հաշիվների (ԱԱՀ) տվյալների հավաքագրման եւ վերլուծության նոր ստանդարտների ներդրում.

• Գործունեության արդյունքների վրա հիմնված պայմանագրերի կնքման մեխանիզմների ներդրում.

• Նպատակային բուժհաստատություններում ինքնարժեքի հաշվառման եւ ինքնարժեքի կառավարման համակարգերի ներդրում, ԱԱՊ ծառայությունների ինքնարժեքի որոշում.

• Հաշվետվական գործընթացի կատարելագործում, առողջապահության ֆինանսավորման գործընթացի թափանցիկության եւ վերահսկելիության բարելավում.

• ֆինանսական հաշվառմանը, ինքնարժեքի հաշվառմանը եւ մենեջմենթին վերաբերող թեմաներով բուժհաստատությունների ղեկավարների վերապատրաստում.

• նպատակային բուժհաստատություններում ժամանակակից համակարգչային տեխնիկայի եւ ծրագրային ապահովության տեղադրում (ընդհանուր առմամբ Ծրագրի կողմից տեղադրվելու են 390 համակարգիչներ` իրենց համապատասխան սարքավորումներով):

ԱԱՀ եւ առողջապահության բյուջեի մշակում

Ծրագիրը ՀՀ Կառավարության մասնակցությամբ ստեղծված Աշխատանքային խմբին աջակցում է ԱԱՀ մեթոդաբանության լրամշակման, ԱԱՀ համակարգի համար տվյալների աղբյուրների սահմանման, տվյալներում հնարավոր բացթողումների բացահայտման եւ վերացման, ԱԱՀ տվյալների հավաքագրման եւ հապարակման միջեւ ընկած ժամանակահատվածի կրճատման գործում: Ծրագիրը սկսել է նաեւ ուսուցման նկատմամբ պահանջների գնահատման գործընթացը եւ կօժանդակի ԱԱՀ հաշիվների պատրաստման տեխնիակական եւ վերլուծական հենքի հզորացմանը:

Աշխատանքների ուղղություններից մեկն է նաեւ ԱԱՀ եւ ազգային բյուջեի մշակման գործընթացի միջեւ կապի ստեղծումը, ներառյալ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԾԾ), որը սահմանում է հանրային ռեսուրսների բաշխումը ազգային ռազմավարական առաջնահերթություններին համապատասխան` խթանելով գործունեության գնահատման արդյունավետության, հաշվետվականության եւ թափանցիկության մակարդակի բարձրացումը: Ծրագրի նպատակն է բարձրացնել բյուջեի կազմման գործընթացի մասին բուժհաստատությունների իրազեկվածության մակարդակը, ինչը կնպաստի ՀՀ ԱՆ կողմից է’լ ավելի մանրամասն, հիմնավորված եւ ազգային քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանող տեղեկատվության տրամադրմանը: Վերջինս էլ կխորացնի ՀՀ ԱՆ մասնակցությւնը ազգային բյուջեի մշակման եւ ՄԾԾ գործընթացներում:

Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ-ում առողջապահության կառավարման ապակենտրոնացման միտումները, Ծրագիրը աջակցելու է նաեւ տարածքային եւ տեղական կառավարման մարմինների հետ համագործակցելու ընթացքում «ներքեւից վերեւ» սկզբունքի ներդրմանն, ինչպես նաեւ ԱԱՊ նպատակային հաստատություններում հաշվապահական հաշվառման եւ հաշվետվությունների պատրաստման գործընթացների բարելավմանը:

Բուժհաստատությունների մակարդակով ինքնարժեքի եւ ֆինանսական կառավարում

ԱԱՊ ծառայությունների ինքնարժեքի սահմանումը չափազանց կարեւոր է ռեսուրսների պատշաճ բաշխում ապահովելու տեսանկյունից: Ծրագիրն աջակցում է ԱԱՊ ծառայությունների ինքնարժեքի սահմանման մեթոդաբանության / գործիքների, ինչպես նաեւ բուժհաստատությունների համար ֆինանսական մենեջմենթի համակարգի մշակմանը, ինչը կբարձրացնի բուժհաստատությունների թափանցիկությունն ու հաշվետվականությունը: Նշված գործիքները կփորձարկվեն փորձարարական վայրերում եւ անհրաժեշտության դեպքում կլրամշակվեն:
Գործունեության արդյունքների հիման վրա պայմանագրերի կնքում

Գործունեության արդյունքների վրա հիմնված պայմանագրերի կնքման մեխանիզմները, որոնք Ծրագրի աջակցությամբ ներդրվելու են ՊԱԳ-ի կողմից, ֆինանսավորման եւ ԱԱՊ ծառայություններ մատուցողի վարձատրության չափն անմիջականորեն կպայմանավորեն գործունեության արդյունքներով եւ բուժօգնության որակով: Այս մեխանիզմների կիրառման դեպքում ՊԱԳ-ը ՀՀ ֆինանսաների եւ էկոնոմիկայի նախարարությունից ստացված միջոցները կբաշխի գործունեության սահմանված նպատակների իրագործումն ապահովող բուժհաստատությունների միջեւ, ընդ որում նպատակներին հասնելու գործում հաջողությունները հաշվի կառնվեն բյուջեների մշակման ժամանակ:

Բուժհաստատությունների արդիականացում եւ ղեկավար անձնակազմի վերապատրաստում

ԱԱՊԲ Ծրագիրը նախաձեռնել է նաեւ ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացներ, որոնք Երեւանի եւ մարզերի բուժհաստատությունների ղեկավարներին կօգնեն գիտելիքներ եւ ունակություններ ձեռք բերել գործունեության արդյունքների վրա հիմնված բյուջետավորման, ֆինանսական կառավարման եւ հաշվետվական գործընթացի կազմակերպման բնագավառում:
Ֆինանսական մենեջմենթի եւ հաշվապահական հաշվառման նոր պրակտիկայի կիրառման համար Երեւանի եւ մարզերի բուժհաստատություններին անհրաժեշտ կլինի իրենց տրամադրության ներքո ունենալ համապատասխան համակարգչային սարքավորում եւ ծրագրային ապահովություն, որի ընտրության, ձեռքբերման եւ տեղադրման գործում Ծրագիրը համագործակցում է ՀՀ ԱՆ, ԱՄՆ ՄԶԳ եւ բուժհաստատությունների անձնակազմի հետ:



Հարցում
Դուք արդեն գրանցվե՞լ եք ԱԱՊ Ձեր ընտրած բժշկի մոտ
Այո, արդեն ընտրել եմ իմ բժշկին եւ գրանցվել եմ
Ոչ, դեռ չեմ կատարել ընտրությունը
Ոչ, բայց գրանցվելու եմ մոտակա ժամանակներս
Ոչ, եւ չեմ էլ գրանցվելու
Ինչու՞ պիտի գրանցվեմ
 
  
  DISCLAIMER: The author's views expressed in this website do not necessarily reflect the views of the United States
  Agency for International Development or the United States Government.
Copyright © 2006 PHCR. All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.