Փոխել լեզուն english գլխավոր   |   կայքի քարտեզ   |   կապ
 Երեւանում 
15:44
07.09.2010
Նկարներ
Բաժանորդագրություն
Ձեր էլ. փոստի հասցեն այստեղ՝


Հանրային կրթություն

Ծրագրի հանրային կրթության աշխատանքները նպատակ ունեն բարձրացնելու առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությունների մասին բնակչության իրազեկվածության մակարդակը եւ, աստիճանաբար հաղթահարելով ծառայությունների ցածր որակի մասին պատկերացումը, օժանդակել դրանց նկատմամբ պահանջարկի բարձրացմանը: Այս բաղադրիչի շրջանակներում իրականացվելու են նաեւ առողջ ապրելակերպի քարոզման եւ համայնքային ներգրավման արշավներ` բնակչության մոտ սեփական առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորման համար: Այդ նպատակով փոքր դրամաշնորհներ են տրամադրվելու նաեւ Երեւանում եւ մարզերում գործող հասարակական կազմակերպություններին:
Այս բաղադրիչով նախատեսված արդյունքներին հասնելու համար Ծրագիրը.
•   իրականացնում է հանրային կրթության արշավներ` ԱԱՊ ծառայությունների, առողջ ապրելակերպի, պացիենտների իրավունքների եւ պետության կողմից նախատեսված հիմնական ծառայությունների փաթեթի (ՀԾՓ) մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով.
•   աշխատանքներ է իրականացնում` բնակչության գրանցման եւ ընտանեկան բժշկության մասին իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ.
•   դասընթացներ է կազմակերպում Երեւանում եւ մարզերում գործող հասարակական կազմակերպությունների (ՀԿ) եւ լրագրողների ( համար` առողջ ապրելակերպի քարոզման գործընթացը մարզային մակարդակում հզորացնելու համար.
•   ՀՀ Առողջապահության նախարարությանն օժանդակում է` հանրային կրթության արշավների իրականացման կարողություններն ընդլայնելու գործում.
•   կազմակերպում է հանրային միջոցառումներ եւ համայնքային հանդիպումներ` տեղի բնակչությանը ԱԱՊ հիմնարկների բարեկարգման եւ առողջ ապրելակերպի քարոզման գործում ներգրավելու նպատակով:


Հանրային կրթության արշավներ

Ծրագրի կողմից իրագործվող հանրային կրթության արշավների նպատակն է ընդհանուր առմամբ ԱԱՊ ծառայությունների, ինչպես նաեւ բնակչության տարբեր խմբերի համար հրատապ հանդիսացող առողջական խնդիրների մասին արժանահավատ եւ ճշգրիտ տեղեկատվության հաղորդումը: Այս նպատակով օգտագործվելու են զան•վածային լրատվության բոլոր միջոցները, մասնավորապես, հեռավոր եւ գյուղական վայրերում հասանելի հեռուստա- եւ ռադիոծրագրերը:

Աջակցություն հասարակական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին

ԱԱՊԲ Ծրագրի կողմից տրամադրվելիք աջակցությունը ներառում է.

    •   Տեխնիկական աջակցություն` առաջին հերթին, ուսումնական դասընթացներ եւ աշխատաժողովներ.

    •   Փոքր դրամաշնորհների ձեւով ֆինանսական աջակցության տրամադրում առողջ ապրելակերպի քարոզման եւ վարակների կանխարգելման բնագավառում ՀԿ նախաձեռնություններին:

Լրագրողների համար կազմակերպվող դասընթացները նպատակ են հետապնդում ԶԼՄ-ներին օգնելու զարգացնել առողջության պահպանման եւ ԱԱՊ բարեփոխումների հետ կապված հարցերի լուսաբանման ունակությունները:

ՀԿ-ների համար դասընթացների նպատակային լսարանն են կազմում առողջ ապրելակերպի եւ համայնքային ներգրավման բնագավառում աշխատող կազմակերպությունները, որոնք նախատեսում են փոքր դրամաշնորհներ ստանալ ԱԱՊԲ Ծրագրից:

Փոքր դրամաշնորհները տեղաբաշխվելու են բաց մրցույթի միջոցով: Դրամաշնորհների տեղաբաշխումն իրականացվելու է Ծրագրի տարածքային ծավալմանը զուգընթաց` յուրաքանչյուր մարզում գործունեությունը սկսելուն պես մշակվելու են դրամաշնորհների տեղաբաշխման չափանիշներ եւ տրվելու դիմումների ներկայացման վերաբերյալ հայտարարություն (տեղադրվելու է նաեւ այս կայքի Հայտարարություններ բաժնում):

Համայնքային ներգրավում

Կայքի այս հատվածում կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ ԱԱՊԲ Ծրագրի համայնքային ներգրավման ռազմավարությանն ու միջոցառումներին:

Այստեղ կարող եք ծանոթանալ ԱԱՊԲ Ծրագրի կողմից մշակված հանրային իրազեկման նյութերին:

ԱԱՊԲ Ծրագրի հանրային կրթության աշխատանքների նկարները տեղադրված են այստեղ, իսկ A target=_blank href=index.php?p=34&l=arm>Օգտակար հղումներ բաժնից կարող եք տեղափոխվել հանրային կրթությանն ու առողջ ապրելակերպին վերաբերող Ինտերնետ կայքեր:


Հարցում
Դուք արդեն գրանցվե՞լ եք ԱԱՊ Ձեր ընտրած բժշկի մոտ
Այո, արդեն ընտրել եմ իմ բժշկին եւ գրանցվել եմ
Ոչ, դեռ չեմ կատարել ընտրությունը
Ոչ, բայց գրանցվելու եմ մոտակա ժամանակներս
Ոչ, եւ չեմ էլ գրանցվելու
Ինչու՞ պիտի գրանցվեմ
 
  
  DISCLAIMER: The author's views expressed in this website do not necessarily reflect the views of the United States
  Agency for International Development or the United States Government.
Copyright © 2006 PHCR. All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.