Փոխել լեզուն english գլխավոր   |   կայքի քարտեզ   |   կապ
 Երեւանում 
15:19
07.09.2010
Նկարներ
Բաժանորդագրություն
Ձեր էլ. փոստի հասցեն այստեղ՝


Գնահատում

ԱԱՊԲ Ծրագրի գնահատման եւ մոնիթորինգի գործունեության նպատակն է վերահսկել Ծրագրի առաջադիմությունը` գործունեության կառավարման պլանով (ԳԿՊ) սահմանված խնդիրների եւ նպատակների իրագործման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում ընտրված առողջության առաջնային պահպանման հաստատություններում հիվանդների այցելությունների թիվն այն հիմնական ցուցանիշն է, որը Ծրագիրն ակնկալում է բարելավել` ԱԱՊ ինստիտուցիոնալ ներուժի հզորացման եւ մատուցված ծառայությունների որակի բարձրացման միջոցով:

Գնահատման գործընթացը կիրականացվի հաստատությունների մակարդակով գնահատումների եւ բնակչության հարցումների միջոցով:

Հաստատությունների մակարդակով գնահատումները ներառում են`

    •   Հարցազրույցների միջոցով հաստատությունների գնահատում, որն ընդգրկում է Ծրագրի բոլոր բաղադրիչներին վերաբերող ցուցանիշներ,

    •   Հաստատությունների ինքնագնահատում, որը ենթադրում է հաստատությունների եւ ծառայություններ մատուցողների գործունեության ինքնագնահատում: Վերջինս կարող է հիմք հանդիսանալ բուժօգնության որակի բարելավման ընթացքը չափելու համար:

    •   Հիվանդների գոհունակության հետազոտություններ:

Բնակչության հարցումները ներառում են հանրապետության ողջ տարածքով տնային տնտեսությունների հետազոտություններ եւ ընդգրկում են`

    • Առողջութան առաջնային պահպանման ցուցանիշները (բնակչության առողջություն, առողջության դինամիկա, վաղ ախտորոշում եւ կանխարգելիչ ծառայությունների կիրառում, բուժօգնության մատչելիություն եւ որակ),

    • Հանրային կրթության արդյունավետության ցուցանիշները (ԱԱՊԲ Ծրագրի կողմից իրականացված հանրային կրթության արշավների եւ այլ գործունեության ազդեցությունը, որոնք կոչված են բարելավելու առողջության վերաբերյալ գիտելիքները, վերաբերմունքը, բուժծառայությունների նկատմամբ պահանջարկը եւ այլն):

Ստանալ ԱԱՊԲԾ կողմից 2006 թվականի աշնանն անցկացված Տնային տնտեսությունների առողջապահական հարցման վերաբերյալ հաշվետվությունը (անգլերեն տարբերակ):


Ծրագիրը գնահատման գործընթացն իրականացվելու է երեք փուլերով.
Ելակետային գնահատումներ` ծրագրի գործունեության սկզբում յուրաքանչյուր մարզի նպատակային հաստատություններում այդ հաստատությունների մակարդակով իրականացվող գնահատումներ եւ բնակչության հարցումներ.
Միջանկյալ գնահատումներ` ծրագրի ավարտից հետո նպատակային հաստատություններում վերոհիշյալ գնահատումների իրականացումը հաստատությունների մակարդակով.
Վերջնական գնահատումներ` ծրագրի վերջին երկու տարիների ընթացքում նպատակային հանդիսացած երկու կամ երեք մարզերում հաստատությունների գնահատում, այնուհետեւ` բնակչության հարցումներ` ըստ հենակետային գնահատման մեջ ներառված բոլոր հարցերի:

Բացի այդ, Ծրագրի գործունեության ընդլայնման հետ մեկտեղ յուրաքանչյուր մարզի ընտրված նպատակային հաստատություններում կարող է իրականացվել որակական հետազոտութուն` Ծրագրի միջամտությունների շարունակական բարելավման նպատակով առաջարկություններ հավաքելու համար:


Հարցում
Դուք արդեն գրանցվե՞լ եք ԱԱՊ Ձեր ընտրած բժշկի մոտ
Այո, արդեն ընտրել եմ իմ բժշկին եւ գրանցվել եմ
Ոչ, դեռ չեմ կատարել ընտրությունը
Ոչ, բայց գրանցվելու եմ մոտակա ժամանակներս
Ոչ, եւ չեմ էլ գրանցվելու
Ինչու՞ պիտի գրանցվեմ
 
  
  DISCLAIMER: The author's views expressed in this website do not necessarily reflect the views of the United States
  Agency for International Development or the United States Government.
Copyright © 2006 PHCR. All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.