Այս էջում կարող եք տեղեկանալ, թե ինչպես է ԱԱՊԲ ծրագիրն օգնել դեպի լավը փոխել իրական մարդկանց կյանքը:
ԱԱՊԲ ծրագիրը մոբիլիզացնում է ֆինանսական ռեսուրսների այլ աղբյուրներՅուրաքանչյուրիս համար չափազանց հաճելի է գիտակցել, որ մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված աջակցությունն իրոք հասնում է իր նպատակին: Է’լ ավելի մեծ բավականություն ես զգում, երբ քո կողմից տրամադրված աջակցությունը հետագա դրական փոփոխությունների շարժառիթ է դառնում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով Ամերիկայի ժողովրդի կողմից տրամադրված աջակցությամբ Առողջության առաջնային պահպանման ծրագիրը (ԱԱՊԲԾ) գործունեություն է իրականացնում` Հայաստանում առաջնային բուժօգնության որակի և մատչելիության բարձրացման ուղղությամբ: Առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով, Ծրագիրը ոչ միայն կոորդինացնում է աշխատանքները նույն բնագավառում գործող դոնոր կազմակերպությունների հետ, այլ նաև ձգտում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից:
2007 թվականի աշնանը` Հայաստանի գյուղական վայրերում առաջնային բուժօգնության որակի բարելավման բնագավառում ԱԱՊԲԾ-ն համագործակցություն սկսեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) հետ: ՋՀՀ-ն ստեղծվել է ամերիկահայ Վարդան Ջինիշյանի կտակի հիման վրա և Հայաստանում գրանցվել իբրև բարեգործական կազմակերպություն 1999 թվականին: Հիմնադրամի նպատակն է օժանդակել Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին: Իր գործունեության շրջանակներում ՋՀՀ-ն ևս աջակցում է նաև Հայաստանի գյուղական վայրերում առաջնային բուժօգնության որակի բարելավմանը, և ԱԱՊԲԾ-ի հետ համագործակցությունն իրոք կնպաստեր այս ոլորտում առավել բարձր արդյունքների ապահովմանը: Տեղեկանալով ՀՀ ողջ տարածքում համայնքային բուժքույրերի համար ԱԱՊԲԾ կողմից նախաձեռնվող վերապատրաստումների մասին, ՋՀՀ-ն իր պատրաստակամությունը հայտնեց մասնակցելու այդ գործընթացին` կրթելով ընտանեկան բուժքույրության կլինիկական դասավանդողների, փոխհատուցելով բուժքույրերի վերապատրաստման հետ կապված ծախսերի մի մասը, տպագրելով դասընթացի համար ուսումնական նյութեր, ինչպես նաև գլյուկոմետրեր և ստրիպներ ապահովելով ԱԱՊԲԾ կողմից գյուղական վայրերում առաջնային բուժօգնության բժիշկներին և բուժքույրերին տրամադրվող բժշկական պարագաների հավաքածուների համար: 2007 և 2008 թվականներին ՋՀՀ-ի ներդրման ընդհանուր գումարը կազմել է 62.000 ԱՄՆ դոլար: Հիմնադրամի օժանդակությունը շարունակվելու է ընդհուպ մինչև ԱԱՊԲԾ կողմից ՀՀ բոլոր մարզերում բուժքույրերի վերապատրաստման գործընթացի ավարտը:
ԱԱՊԲ ծրագրին հաջողվեց նաև Սփյուռքի ներկայացուցիչներից այլ միջոցներ ներգրավել գյուղական վայրերում առողջության առաջնային պահպանման ենթակագուցվածքի բարելավման նպատակով: Երբ Ծրագիրը հայտարարեց, որ իրականացնելու է Կոտայքի մարզի Զովաշեն համայնքի ԲՄԿ-ի ներքին վերանորոգման և հարդարման աշխատանքները, Տորոնտոյի բնակիչ կանադահայ տիկին Սոնյա Արթինյանն իր միջոցներից 2.250 ԱՄՆ դոլար հատկացրեց` ԲՄԿ տանիքը վերանորոգելու նպատակով: Տիկին Արթինյանի այս ներդրման շնորհիվ ԲՄԿ-ի նոր վերանորոգված տարածքն այժմ պաշտպանված է տեղումներից վնասվելու հնարավորությունից և ավելի երկար ժամանակ կպահպանի ներկայիս իր բարվոք վիճակը:
Պակաս կարևոր չէ նաև, որ համայնքների անդամներն էլ են ոգևորվել ԱԱՊԲԾ կողմից իրականացվող աշխատանքներից: Ծրագիրը առաջնային բուժօգնության հաստատություններ է վերանորոգել Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Կոտայքի 78 համայնքներում և նրանք բոլորն էլ պատրաստակամություն են հայտնել այս կամ այն կերպ մասնակցելու գործընթացին: Չնայած գյուղական համայնքների ռեոսուրսների սահմանափակությանը, ԲՄԿ-ների վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներին նրանց ուղղակի և անուղղակի մասնակցության ընդհանուր գումարը կազմել է գրեթե 85 միլիոն ՀՀ դրամ (մոտ 280.000 ԱՄՆ դոլար):
Հետաքրքրական է նաև, որ ԲՄԿ-ի վերանորոգման հետ կապված աշխատանքները համայնքներում շարժառիթ հանդիսացան այլ տարածքների և օբյեկտների վորանորոգումը նախաձեռնելու համար: Համայնքների նման ներգրավումը ոչ միայն զգալիորեն ընդլայնեց ԱԱՊԲԾ կողմից կատարված աշխատանքների ազդեցության ոլորտը, այլ նաև ապահովեց համայնքների շահագրգիռ վերաբերմունքը, ինչը ձեռքբերումների կայունության գրավական է հանդիսանում:
Աշխատելով ՀՀ մյուս մարզերում, ԱԱՊԲԾ-ն ևս կձգտի ռեսուրսների այլ աղբյուրներ ներգրավել` ավելի շոշափելի և կայուն արդյունքներ ապահովելու համար:
Նկարում` ԱԱՊԲԾ և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջև համագործակցության շնորհիվ Հայաստանի գյուղական վայրերի է’լ ավելի մեծ թվով բուժքույրեր են վերապատրաստում անցնում ընտանեկան և համայնքային բուժքույրությանը վերաբերող մի շարք թեմաների վերաբերյալ:
Այս պատմությունը` pdf ֆորմատով:
ԱԱՊԲԾ դասընթացները փրկում են նորածնի կյանքըՎարդիթեր Իսկանդարյանը ընտանեկան բժիշկ ու կլինիկական դասավանդող է, աշխատում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բժշկական ամբուլատորիայում: 2007թ.-ի մայիսին Վարդիթերը մասնակցել է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագրի (ԱԱՊԲԾ) կողմից ընտանեկան բժիշկների և կլինիկական դասավանդողների համար կազմակերպված դասընթացներին: Դասընթացների շարքում վերջինը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին նվիրված դասընթացն էր:
Կյանքի փրկության այս պատմությունը սկիզբ է առնում հոկտեմբերի 5-ից, երբ Վարդիթերը հետծննդյան առաջին այցը կատարեց ծննդատնից իր նորածին մանկիկի` Թաթուլի հետ նոր վերադարձած Աննա Յարիբեկյանի տուն: Երիտասարդ մոր ընթացիկ հետազոտությունը ցույց տվեց, որ նա հաջողությամբ էր վերականգնվում: Սակայն նորածնի հևոցը և հաճախասրտությունը սարսափելի անհանգստություն ներշնչեցին Վարդիթերին: "Անմիջապես աչքիս առաջ եկավ վերջերս անցկացված ԱԱՊԲԾ դասընթացի "Երբ և ինչու սիրտ-անոթային համակարgի խնդիրներ կասկածել նորածինների և երեխաների մոտ" դասախոսությունը", - ասաց նա ավելի ուշ: Չնայած Գանձաքարից մինչև Երևան եղած 130 կմ հեռավորությանը, բժշկուհին երիտասարդ ծնողներին համոզեց` երեխային հնարավորինս շուտ հասցնել Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի սրտաբանների մոտ: Բարեբախտաբար ծնողներն առանց վարանելու հետևեցին Վարդիթերի խորհրդին:
Փոքրիկ Թաթուլին հետազոտելուց հետո Նորք Մարաշ բժշկական կենտրոնի բժիշկներն ախտորոշեցին սրտի համակցված բնածին արատ` բաց զարկերակային ծորան և աորտայի կրիտիկական կոարկտացիա: Վերջինս կարող էր բերել երեխայի մահվանը կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում: Բժիշկներն ասացին, որ դա դժվար ախտորոշելի հիվանդություն է, և այդ պատճառով Հայաստանում այն հազվադեպ է ժամանակին հայտնաբերվում: Միևնույն ժամանակ, լինելով վաղ մանկական տարիքում սրտային խնդիրներից մահացության առաջնային պատճառներից մեկը, այս արատը կարող է լիովին վերացվել` վաղ միջամտության դեպքում: Բժշկական կենտրոնի բժիշկները տպավորված էին Վարդիթերի մասնա•իտական գիտելիքներով և զգոնությամբ: Կենտրոնի մասնագետները` Թաթուլին հետազոտելուց և նախնական բուժում անցկացնելուց հետո, նոյեմբերի 6-ին կատարեցին երեխայի վիրահատությունը:
Վիրահատությունից հետո Թաթուլը շատ արագ ապաքինվեց` ի ուրախություն իր երջանիկ ծնողներին ու բժիշկներին: Վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ երեխայի սիրտն ու արյան շրջանառության համակարգը այլևս շեղումներ չունեն, և նա կարող է ապրել առողջ կյանքով:
Վարդիթերը հիշողության մեջ այս դեպքն ընդմիշտ կմնա իբրև կյանքի փրկության անհավատալի մի փորձ: ՙԵս անչափ ուրախ եմ, որ իմ կողմից ԱԱՊԲԾ դասընթացների ընթացքում ձեռքբերած գիտելիքներն օգնեցին փրկել երեխայի կյանքը, - ասաց Վարդիթերը, երբ պատմությունը մոտեցավ իր երջանիկ ավարտին: - Սա հենց այն դեպքն է, երբ բժիշկներն իրենց լիովին փոխհատուցված են զգում կատարված աշխատանքի համար":
Նկարում` Բժիշկ Վարդիթեր Իսկանդարյանը` փոքրիկ Թաթուլի հետ:
Այս պատմությունը` pdf ֆորմատով:
Գյուղական վայրերում բուժօգնության որակի բարելավումԲուժակ-մանկաբարձական կետերի (ԲՄԿ) բուժքույրերը Հայաստանի բնակչության զգալի մասի համար բուժօգնության առաջին օղակն են հանդիսանում: ԲՄԿ-ները սպասարկում են այն համայնքներին, որոնք հնարավորություն չունեն անմիջականորեն օգտվելու առողջության պահպանման ավելի խոշոր բուժհաստատություններում առողջության առաջնային պահպանման բժիշկների և նեղ մասնագետների ծառայություններից:
Չնայած նրան, որ համայնքային բուժքույրերը կարևոր դեր ունեն Հայաստանի առողջապահության համակարգում, մինչ օրս բավական չափով ներդրումներ, թերևս, չեն կատարվել նրանց վերապատրաստելու համար: Հայաստանի գյուղական վայրերի բնակչությանը տրամադրվող բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիրը (ԱԱՊԲԾ) իրականացնում է համայնքային բուժքույրերի կրթման ծրագիր:
Կարինե Բեկջանյանը Նեղոց համայնքի բուժքույրն է դեռևս 1992 թվականից: Քանի որ մոտակա առողջության կենտրոնն ու մոտակա պոլիկլինիկան Նեղոցից գտնվում են, համապատասխանաբար, 6 և 15 կմ հեռավորության վրա, համայնքին իրոք անհրաժեշտ է բուժքույր, որը կկարողանար արագ և ճիշտ կողմնորոշվել ծագող իրավիճակներում: Կարինեն մասնակցել է ԱԱՊԲԾ կողմից Ընտանեկան բուժքույրության միօրինակացված ծրագրի 35 մոդուլների համաձայն կազմակերպված վեցամսյա դասընթացներին:
Դասընթացի ժամանակ ձեռք բերված գիտելիքները նրան պետք եկան հենց վերջերս, երբ տասներեքամյա Ռիտա Դալլաքյանը, ստանալով ձեռքի լուրջ կոտրվածք, դիմեց ԲՄԿ` բուժօգնություն ստանալու համար: Հիվանդին հետազոտելիս Կարինեն հաջողությամբ կիրառել է ԱԱՊԲԾ դասընթացների ՙԱնհետաձգելի բուժօգնություն՚ մոդուլի շրջանակներում ձեռք բերված հմտությունները. նա անմիջապես անշարժացրել է երեխայի ձեռքը և երկու մոտակա հոդերը, որպեսզի կոտրվածքից չվնասվեն շրջակա հյուսվածքները, այնուհետև տվել է ցավազրկող դեղորայք: Բուժքրոջ արդյունավետ գործողությունների շնորհիվ Ռիտան գիշերը անցկացրեց հանգիստ:
Առավոտյան, արդեն առողջության կենտրոնում, բժիշկը Ռիտայի ձեռքը անշարժացրեց գիպսային վիրակապով` նշելով Կարինեի ճիշտ մոտեցումը խնդրի նկատմամբ: Ռենտգեն հետազոտումը ևս ցույց տվեց, որ կոտրվածքը բարդացումներ չի առաջացրել` ճիշտ անշարժացման շնորհիվ:
Կարինեի խոսքերով, ԱԱՊԲԾ դասընթացների ժամանակ ձեռք բերված հմտությունները կօգնեն Նեղոցի բնակիչներին ստանալ որակյալ բուժօգնություն ստանալու համար կատարվող ավելորդ ճանապարհածախսերից և քաշքշուկներից: "Ամենօրյա աշխատանքի շրջանակներում միշտ չէ, որ կարող ես հետևել բուժքույրության տեսության և պրակտիկայի վերջին զարգացումներին: Անձամբ ես և, վստահ եմ, դասընթացների մյուս մասնակիցները ամեն օր մի բոլորովին նոր գիտելիք կամ հմտություն ենք ձեռք բերում: Այժմ ինձ շատ ավելի վստահ եմ զգում առողջական տարաբնույթ խնդիրների հետ գործ ունենալիս":
Լոռու և Շիրակի մարզերից 130 բուժքույրերի վերապատրաստումն ավարտվելու է 2007 թվականի նոյեմբեր ամսվա կեսերին: Մինչև 2010 թվականի տարեվերջը ԱԱՊԲԾ-ն կվերապատրաստի Հայաստանի գյուղական համայնքներում աշխատող ընդհանուր թվով ավելի քան 550 բուժքույրերի:
Նկարում` Նեղոցի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույր Կարինե Բեկջանյանը (աջից) ուրախ է իր երիտասարդ հիվանդի արագ ապաքինման համար:
Այս պատմությունը` pdf ֆորմատով:
Հաջողության այլ պատմություններ`
Աջակցություն հասարակական կազմակերպություններին` գյուղական բնակչության առողջությունը բարելավելու նպատակով
Բուժօգնությունը մոտեցնում ենք բնակչությանը
Կարեւորագույն ունակությունների եւ առողջապահության բարելավում



