Փոխել լեզուն english գլխավոր   |   կայքի քարտեզ   |   կապ
 Երեւանում 
14:23
07.09.2010
Նկարներ
Բաժանորդագրություն
Ձեր էլ. փոստի հասցեն այստեղ՝


Ծրագրի նկարագիրը

Առողջության Առաջնային Պահպանման Բարեփոխումների Ծրագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող հնգամյա (2005-2010) ծրագիր է, որն իրականացվում է 2005թ.-ի սեպտեմբերին Էմերջինգ Մարքեթս Գրուփ, Լտդ. (ԷՄԳ) ընկերությանը շնորհված պայմանագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությունների որակը Հայաստանում եւ բարձրացնել բնակչության կողմից դրանց օգտագործման մակարդակը:

Ծրագիրն իրականացվում է Երեւանում եւ մարզերում, մարզերի ներգրավման ծրագրին համապատասխան:

ԱԱՊԲ Ծրագրի բոլոր աշխատանքները խմբավորված են վեց բաղադրիչներում`
Բարեփոխումների ընդլայնում. բարեփոխումների իրականացման համար բարենպաստ կարգավորիչ միջավայրի ստեղծմանն աջակցում, ողջ հանրապետության տարածքով ԱԱՊ հաստատությունների վերանորոգում եւ սարքավորումներով հագեցում, հաստատությունների ղեկավարության համար դասընթացների անցկացում:
Ընտանեկան բժշկություն. շարունակական բժշկական կրթության համար ժամանակակից կրթակարգի եւ կրթական նյութերի մշակում, ընտանեկան բժշկության անկախ խմբային պրակտիկաների ստեղծում, ընտանեկան բժիշկների եւ ընտանեկան բուժքույրերի համար ուսումնական դասընթացների անցկացում:
Բնակչության գրանցում. Հայաստանի առողջապահության ոլորտում բնակչության գրանցման սկզբունքների ներդրում` բուժծառայություններ մատուցողների միջեւ մրցակցության խթանման եւ դեպի հիվանդը կողմնորոշում ունեցող ծառայությունների տարածման միջոցով:
Բուժօգնության որակ. բուժօգնության որակի բարելավում` որակի ժամանակակից ստանդարտների եւ որակի ապահովման ընթացակարգերի ներդրման միջոցով, ինչպես նաեւ բուժծառայություններ մատուցողների լիցենզավորման եւ հավաստագրման կանոնակարգերի ներդրում:
Առողջապահության ֆինանսավորում. առողջապահության ֆինանսական միջոցների բաշխման գործընթացի թափանցիկության եւ արդյունավետության բարձրացում` ծառայությունների ծախսերի սահմանման եւ ըստ կատարողականի պայմանագրերի կնքման պրակտիկայի ներդրման միջոցով, հաստատությունների մակարդակով հաշվետվական գործընթացի բարելավում, Առողջապահության ազգային հաշիվների օգտագործման սահմանում:
Հանրային կրթություն. ԱԱՊ ծառայությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում, բնակչության գրանցման գործընթացի եւ ընտանեկան բժշկության ծառայությունների մասին տեղեկատվության տարածում, առողջ ապրելակերպի եւ առողջ լինելու ձգտման վարքագծի խթանում:


Ծրագրի գործունեության արդյունքում կվերանորոգվեն եւ սարքավորումներով կհագեցվեն 100 բուժակ-մանկաբարձական կետեր եւ մոտ 130 ամբուլատորիաներ եւ պոլիկլինիկաներ, կվերապատրաստվեն 150 ընտանեկան բժիշկներ եւ 670 ընտանեկան բուժքույրեր, հանրապետության մասշտաբով կստեղծվեն մոտ 80 ընտանեկան բժշկության նոր խմբային պրակտիկաներ:

Ծրագրի հաջող իրականացումը մեծապես պայմանավորված է Առողջապահության նախարարության, Պետական Առողջապահության Գործակալության, բժշկական ուսումնական հաստատությունների եւ բժշկական ասոցիացիաների, ԱԱՊ ծառայություններ մատուցողների, կլինիկական դասավանդողների եւ ընտանեկան բժիշկների աջակցությամբ:

Մարզերում ԱԱՊԲ Ծրագրի իրականացման պլան

Շարժվելով մարզից մարզ` Ծրագիրը գործունեություն է ծավալելու ամբողջ հանրապետությունով մեկ: Այժմ սկսված են աշխատանքներն առաջին գոտում, որը ներառում է Լոռու եւ Շիրակի մարզերն ու Երեւանը, ընդ որում մայրաքաղաքում դրանք իրականացվելու են ընդհուպ մինչեւ 2010 թվականը:

Հարցում
Դուք արդեն գրանցվե՞լ եք ԱԱՊ Ձեր ընտրած բժշկի մոտ
Այո, արդեն ընտրել եմ իմ բժշկին եւ գրանցվել եմ
Ոչ, դեռ չեմ կատարել ընտրությունը
Ոչ, բայց գրանցվելու եմ մոտակա ժամանակներս
Ոչ, եւ չեմ էլ գրանցվելու
Ինչու՞ պիտի գրանցվեմ
 
  
  DISCLAIMER: The author's views expressed in this website do not necessarily reflect the views of the United States
  Agency for International Development or the United States Government.
Copyright © 2006 PHCR. All rights reserved. Site developed by Impresario Productions LLC.